Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ջհանգիրյանը կբազմի՞ ՄԻՊ-ի աթոռին

Ջհանգիրյանը կբազմի՞ ՄԻՊ-ի աթոռին
15.01.2016 | 02:08

2016-ի հունվարը փաստեց, որ Հայաստանում ամենաանպաշտպանը մարդու իրավունքների պաշտպանն է։ Օրերս առանց մեկնաբանությունների հրաժարական տվեց Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։ Ըստ լավատեղյակ աղբյուրների, շատերի աչքն է այդ աթոռին, զորօրինակ, ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ, ով մեր աղբյուրների փոխանցմամբ, ջանք չի խնայում ՄԻՊ-ի աթոռին բազմելու համար։ Ինչևէ, ո՞վ կլինի հաջորդը և ինչպե՞ս կդասավորվի նախկինի աշխատանքային ճակատագիրը, դժվար է ասել։ Իսկ ավելի ստույգ՝ այնքան էլ կարևոր չէ, կարևորն այն է, որ այս պաշտոնից մարդիկ հեռանում են ժամկետը չլրացած, ինչը բազմաբնույթ եզրահանգումների տեղիք է տալիս։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1826

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ